Քեմբրիջի դքսուհին մեկ օրով լրագրող կդառնա

22:42 • 15.01.16

Քեմբրիջի դքսուհի Քեթրին Միդլթոնը մեկ օրով կդառնա Huffington Post  լրատվական կայքի գլխավոր խմբագիրը, հայտնում է BBC-ն:

 

Բրիտանիայի արքայազն Ուիլիամի կինը այս կերպ լրագրող կդառնա մեկ օրով, իսկ դա տեղի կունենա փետրվարին:


Որպես խմբագիր՝ դքսուհին կաշխատի հեղինակների հետ, ովքեր գրում են հոգեբանական առողջության մասին, մասնավորապես՝ երեխաների շրջանում:


Միդլթոնը նախկինում երբեք լրագրությամբ չի զբաղվել: