Ուագադուգույում ահաբեկչության հետևանքով ուկրաինացի ընտանիք է զոհվել

12:21 • 17.01.16

Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտնել է, որ Բուրկինա-Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգույում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով ուկրաինացի ընտանիք է զոհվել՝ այդ թվում՝ 9-ամյա երեխա. տեղեկացնում է vesti.ru- ն:

 

Ուրբաթ ահաբեկիչները Ուագադուգույում սրճարանի վրա էին հարձակվել, ինչից հետո պատանդներ էին վերցրել «Սպլենդիդ» հյուրանոցում, որտեղ հաճախ արտասահմանցիներ՝ այդ թվում ՄԱԿ-ի աշխատակիցներ են լինում:

 

Վերջին տվյալներով՝ հարձակման ընթացքում զոհվել է առնվազն 29 մարդ՝ աշխարհի 18 երկրներից: Ավելի քան 30 մարդ վիրավորվել էր:

 

Զոհերի թվում եղել են Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Կանադայի, ԱՄՆ-ի քաղաքացիներ:

Ուագադուգույում ահաբեկչության հետևանքով ուկրաինացի ընտանիք է զոհվել