Օսկար՝ սպիտակամորթների համար. հայտնի սևամորթ դերասանուհին կոչ է արել բոյկոտել Օսկար -2016-ը
Ամերիկացի դերասուհի և պրոդյուսեր Ջադա Փինքեթ-Սմիթը՝ Ուիլ Սմիթի կինը, Facebook-ի իր էջում սևամորթ գործընկերներին կոչ է արել զերծ մնալ Օսկարի հանձնման այս տարվա արարողությանն այցելելուց:
«Լենտա»-ն հայտնում է, որ դերասանուհին վրդովված է՝ այս տարվա հիմնական անվանակարգերում հավակնորդները բացառապես սպիտակամորթ կինոգործիչներ են:
«Օսկարին սևամորթները հաճախ զվարճացնում են հանդիսատեսին ու մրցանակները հանձնում, իսկ մեր դերասանական ձեռքբերումները հազվադեպ են ընդունվում: Գուցե արժե, որ սևամորթները զերծ մնան մասնակցությունից: Մարդիկ մեզ հետ վերաբերվում են այնպես, ինչպես ինքներս ենք թույլ տալիս, որ վերաբերվեն»,-գրել է դերասանուհին:
Փինքեթ-Սմիթի գրառումը անմիջապես լայն արձագանք է գտել օգտատերերի շրջանում ու տարածվել:










