ABBA-ն ռեստորան է բացել Ստոկհոլմում

03:12 • 22.01.16

ABBA քառյալը Mamma Mia - The Party  անվանումով ռեստորան է բացել Ստոկհոլմում, որը թեմատիկ է լինելու՝ վերաբերելու է հայտնի խմբին:

 

Sky News-ը հայտնում է, որ ռեստորանի գաղափարի հեղինակը երգիչ-երգահան Բյորն Ուլվաեուսն է՝ շիկահեր սեքս-խորհրդանիշ Ագնետա Ֆալթսքոգի ամուսինը:


Հետաքրքրական է, որ այստեղ մատուցվելու են հունական խոհանոցի ուտեստներ, հնչելու է երաժշտություն, լինելու են պարեր:


2008-ից առաջին անգամ հայտնի քառյակի անդամները միասին հայտնվել են հասարակության մեջ՝ այս անգամ՝ ռեստորանի բացման առիթով: