Ամերիկուհուն փրկել են 3 օր մեքենայով ձյան մեջ թաղված մնալուց հետո
CBS News-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում փրկարարները դուրս են բերել երիտասարդ կնոջ, ով երեք օր մեքենայով թաղված էր եղել ձյան մեջ:
Դա տեղի է ունեցել Մերիլենդում: Օգնության են հասել տեղի հրշեջներն ու ազգային գվարդիայի զորքերը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կինը եղել է գիտակից վիճակում և անվնաս:
Նրա անունը չի հրապարակվում: Հայտնի է, որ նրա անհետանալու մասին ահազանգել է հարևանը: Մինչ օրս ԱՄՆ-ի արևելյան ափը պատուհասած ձնաբուքին զոհ է գնացել 42 մարդ:










