Հայտնիներ, որոնք ժամանակին գիշերել են բաց երկնքի տակ կամ կցավագոններում (լուսանկարներ)

09:19 • 30.01.16

Բազմամիլիոնանոց հոնորարներ, հսկայական առանձնատներ, լյուքս դասի մեքենաներով լի ավտոտնակներ, անձնական օդանավեր, փառք ու համաշխարհային ճանաչում` սրանք միջին վիճակագրական հոլիվուդյան յուրաքանչյուր աստղին բնորոշ «ատրիբուտներն» են։

 

Սակայն մարդկանց մեծ մասի համար դժվար է պատկերացնել, որ ժամանակին այս աստղերից ոմանք անօթևան են եղել ու քնելու տեղ չեն ունեցել:

 

Ստորև elle.ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է այն հայտնիներին, որոնք նախքան համաշխարհային հռչակ ձեռք բերելը ստիպված են եղել շատ բարդ ճանապարհ անցնել.

 

Ջենիֆեր Լոպես

Дженнифер Лопес

18 տարեկանում Ջենիֆեր Լոպեսը մոր հետ վեճից հետո լքել է հարազատ տունն ու մի քանի ամիս շարունակ քնել պարային ստուդիայի նախասրահում։ Լոպեսի մոր կարծիքով՝ դուստրը պետք է գլխից հաներ պարուհի դառնալու ցանկությունն ու կենտրոնանար ուսման վրա: Մինչդեռ ապագա աստղն այլ կարծիքի էր:

 

Ջիմ Քերի

 

Джим Керри


Երբ ապագա դերասանը 12 տարեկան էր, նրա հայրը կորցրեց աշխատանքն ու ընտանիքն այլևս չկարողացավ վճարել տան հիփոթեքի վճարը: Արդյունքում Քերիի բազմանդամ ընտանիքն ապրելու տեղափոխվեց փոքրիկ կցավագոնի մեջ։

 

Հոլի Բերի

Холли Берри

Ապագա օսկարակիր դերասանուհին 20 տարեկանում լքել է հայրական տունն ու Քլիվլենդից Չիկագո տեղափոխվել։ Այստեղ նա շատ հաճախ ստիպված էր գիշերել բաց երկնքի տակ։ Բերիի խոսքով՝ նման դժվարին փորձառությունն իրեն շատ է օգնել հետագա կյանքում։

 

Դենիել Քրեյգ

Дэниел Крейг

 

Ապագա 007 գաղտնի գործակալն այնքան աղքատ էր, որ երիտասարդ տարիքում չէր կարող իրեն թույլ տալ փոքրիկ բնակարան վարձել: Փոխարենը՝ նա ստիպված էր խղճուկ իջևանատներում քնել:

 

Կարմեն Էլեկտրա

Кармен Электра

Աշխարհի ամենասեքսուալ կանանցից մեկը` մոդել, դերասանուհի Կարմեն Էլեկտրան,  երիտասարդ տարիքում ընկերոջ դավաճանության պատճառով ստիպված է եղել մի քանի տարի առանց գումարի գիշերել ընկերերի տանն ու բաց երկնքի տակ։

 

Սիլվեստր Ստալոնե

 Сильвестр Сталлоне

 

Հլոիվուդյան մարտաֆիլմերի ապագա աստղն այնքան շատ գումարի կարիք է ունեցել, որ սկզբում նկարահանվել է էրոտիկ բնույթի ֆիլմերում ու ամիսներ շարունակ գիշերել նավահանգստում: