Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 45 մարդ է զոհվել

17:08 • 31.01.16

Դամասկոսի թաղամասերից մեկում գրանցված երեք պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, 110 մարդ վիրավորվել է, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը՝ վկայակոչելով պետական ԶԼՄ-ներին: 

SANA գործակալության տվյալներով՝ սկզբից ավտոբուսի կանգառի մոտ պայթել է պայթուցիկով լցված ավտոմեքենան, իսկ այնուհետև, երբ մարդիկ հավաքվել են վիրավորներին օգնելու համար, երկու մահապարտ գործի են դրել իրենց  պայթուցիկ սարքերը: 

Ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհի մասին: 

Ինչպես հաղորդել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը: Ինչպես ավելի վաղ հայտնել են ոստիկանությունում, ռումբերը պայթել են Սաիդ Զեյնաբի Կուու-աս-Սուդան թաղամասում:

 

Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 45 մարդ է զոհվել