Անջելինա Ջոլիի քաշը հասել է 37 կգ-ի
Ամերիկյան լրատվամիջոցները մեծ ուշադրությամբ հետևում են հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի արտաքինի փոփոխություններին:
Վկայակոչելով նրանց ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին` պարբերականները հաղորդում են, որ 50-ամյա դերասանուհու քաշը կտրուկ նվազել է` հասնելով 37 կգ-ի, ինչն ստիպում է Բրեդ Փիթին անհանգստանալ:
«Բժիշկները միաձայն պնդում են, որ Ջոլիին անհապաղ ստացիոնար բուժօգնություն է պետք: Նա հոգեբանների, սրտաբանների և սննդաբանների խորհրդի կարիք ունի», - ամերիկյան աղբյուրին մեջբերում է Elle.ru-ն:
Դերասանուհին այժմ շատ ժամանակ է անցկացնում տանը երեխաների հետ, մինչդեռ ամուսինը ավելի շատ ներգրավված է տարբեր նախագծերում: Փիթի խոսքով` նա հրաժարվել է պինդ սննդից և հեղուկ է ընդունում միայն, լինում են օրեր, երբ ընդհանրապես ոչինչ չի ուտում:











