Կարո՞ղ եք կռահել, թե որ ուղղությամբ է ընթանում ավտոբուսը. երեխաներն այս հարցին ավելի հեշտ են պատասխանում

00:12 • 05.02.16

Daily Mail-ը ներկայացրել է բրիտանական դպրոցներում աշակերտների տրամաբանությունը ստուգելու համար նախատեսված հանելուկը, որի պատասխանը  երեխաները գտնում են մեկ ակնթարթում:


Հանելուկն իրենից ներկայացնում է թղթի վրա պատկերված ավտոբուս, որը և՛ առջևի, և՛ հետևի կողմից նույն տեսքն ունի: Երեխաներին հարցնում են, թե որ ուղղությամբ է ընթանում: Ի տարբերություն երեխաների` մեծահասակները շատ ավելի երկարատև մտորումներից հետո նոր կարողանում են պատասխանել կամ էլ ձախողում են:


Քանի որ այս խնդիր-հանելուկը պատկերված է Բրիտանիայում, ճիշտ պատասխանն այն է, որ ավտոբուսը դեպի աջ է ընթանում:  Երեխաները նկարում չեն տեսնում ուղևորների համար նախատեսված դռներն ու գլխի են ընկնում:


Նրանք հեշտությամբ են պատասխանում, քանի որ սովոր են նմանօրինակ ավտոբուսով ամեն օր դպրոց գնալ:

 

Կարո՞ղ եք կռահել, թե որ ուղղությամբ է ընթանում ավտոբուսը. երեխաներն այս հարցին ավելի հեշտ են պատասխանում