Սոֆիա Կոպպոլան և Վալենտինո Գարավանին միասին օպերա կբեմադրեն
Ամերիկացի ռեժիսոր, դերասանուհի, սցենարիստ և պրոդյուսեր Սոֆիա Կոպպոլան պատրաստվում է Հռոմի օպերային թատրոնում բեմադրել Ջուզեպե Վերդիի «Տրավիատա»-ն։ Բեմական կոստյումների դիզայնով կզբաղվի հայտնի իտալացի դիզայներ Վալենտինո Գարավանին:
Ինչպես հայտնում է Rbc.ru-ն` օպերան բեմադրվելու է 15 անգամ` մայիսի 24-ից մինչև հունիսի 30-ը:
Վալենտինոն նշել է, որ Սոֆիա Կոպպոլայի հետ աշխատելու ցանկություն է ունեցել նրա՝ 2007-ին լավագույն կոստյումների համար «Օսկարի» արժանացած «Մարիա Անտուանետա» ֆիլմը դիտելուց հետո:
44-ամյա ռեժիսորի համար «Տրավիատան» դեբյուտային աշխատանք կլինի օպերայի ժանրում:












