Մնաս բարով, իմ ընկեր. Օլգա Օռլովան Ժաննա Ֆրիսկեին նվիրված երգ է ներկայացրել (տեսանյութ)
Ռուս հայտնի պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևն ու երգչուհի Օլգա Օռլովան ներկայացրել են իրենց հանգուցյալ ընկերուհուն` երգչուհի Ժաննա Ֆրիսկեին նվիրված համատեղ երգը։
Ինչպես նշում է lifenews.ru-ն, հուզիչ ստեղծագործությունը ստացել է «Прощай, мой друг» («Մնաս բարով, իմ ընկեր») վերնագիրը:
Ֆադեևի խոսքով՝ կենդանության օրոք Ֆրիսկեն մի քանի անգամ խնդրել է իր համար երգ գրել, սակայն նրանց համագործակցությունն այդպես էլ չի ստացվել:
«Երբ նա մահացավ, ես որոշեցի ամեն դեպքում կատարել խոստումս։ Գրեցի երաժշտությունն ու կրկներգը, հետո զանգեցի Օլգա Օռլովային ու խնդրեցի գրել երգի բառերն ու կատարել երգը»,-պատմել է պրոդյուսերը: Նա նաև հավելել է, որ այս գործն արել է ի սրտե ու վստահ է, որ Ժաննան այն անպայման կլսի:
Հիշեցնենք, որ երգչուհին մահացել է 2015թ. հունիսի 15-ին` գլխուղեղի քաղցկեղից։










