Դիսնեյը ներկայացրել է «Աստղային պատերազմների» 8-րդ մասի առաջին թիզերը (տեսանյութ)
«Աստղային պատերազմներ. մաս 8» ֆիլմի նկարահանումներն արդեն սկսվել են, և Disney ու Lucasfilm ընկերությունները համատեղ ներկայացնում են հայտնի սագայի առաջին թիզերը:
StarWars.com կայքը փետրվարի 15-ին հրապարակել է նոր ֆիլմի մասին պատկերացում տվող առաջին պրոմո-հոլովակը: Տեսանյութը, որը կապ է ստեղծում ֆիլմաշարի 7-րդ մասի հետ, նոր կադրեր է պատկերում Լյուք Սկայուոքերի (Մարկ Հեմիլ) մասնակցությամբ:
«Աստղային պատերազմներ. մաս 8» ֆիլմի ռեժիսորն է Ռայան Ջոնսոնը, իսկ պրեմիերան նախատեսված է 2017-ի դեկտեմբերի 15-ին:










