Այ Վեյվեյը Բեռլինյան համերգասրահի սյուների վրա 14.000 հատ փրկարարական բաճկոն է ամրացրել (լուսանկարներ)
Այ Վեյվեյը չի հոգնում իր գործողություններով և դրանց ուղեկցող գեղարվեստական ակցիաներով հիշեցնել խնդիրների մասին, որոնց բախվում են փախստականները: Այս անգամ չինացի արվեստագետը դա իրականացրել է Բեռլինում, գրում է buro247.ru-ն:
Բեռլինի հանդեպ ուշադրություն գրավել նկարիչը, բնականաբար, որոշել է ոչ պատահական. մինչ փետրվարի 21-ը քաղաքում անցկացվում է Բեռլինյան կինոփառատոնը, որն ամեն տարի լուսաբանվում է ամբողջ աշխարհի լրագրողների կողմից։
Նա համերգասրահի սյուների վրա նարնջագույն փրկարարական բաճկոններ է ամրացրել, որոնք մինչ այդ պատկանել են փախստականներին: Իր աշխատանքի համար նյութերն արվեստագետը հավաքել է հունական Լեսբոս կղզում, ուր ծովով ժամանում են փախստականները:
Այ Վեյվեյը կղզում երկար ժամանակ է անցկացրել` մանրակրկիտ ուսումնասիրելով հարցը, որից հետո է՛լ ավելի ակտիվ է սկսել արտահայտվել միգրացիոն ճգնաժամի թեմայի վերաբերյալ։
Համերգասրահի 6 սյուները վերածվել են միգրացիոն ճգնաժամի մասին վառ նարնջագույն հիշեցման: Այնտեղ նկարիչը տեղադրել է նաև նավակ՝ որպես հիշեցում փախստականների հիմնական և բավականին վտանգավոր փոխադրամիջոցի մասին, որը դարձել է գրեթե միակ հնարավորությունը Եվրոպա հասնելու համար։



![]()










