Ֆաինա Ռանևսկայան նոր ռուսական սերիալի հերոսուհի կդառնա

20:22 • 16.02.16

Խորհրդային լեգենդար դերասանուհի Ֆաինա Ռանևսկայան նոր ռուսաստանյան սերիալի հերոսուհի կդառնա:

«Գազետա»-ն հայտնում է, որ Star Media կինոընկերության թողարկելիք սերիալը կկոչվի «Ֆաինա», բաղկացած կլինի տասը մասերից:

Սերիալը նվիրված է Ռանևսկայայի 120-ամյակին, որը լրանում է այս տարի:

Հայտնի է, որ երիտասարդ Ռանևսկայային կմարմնավորի Մարիետա Ցիգալ-Պոլիշչուկը, տարեցին՝ Սոֆյա Պիսմանը: Կներկայացվի նաև դերասանուհու անձնական կյանքը:


 

Ֆաինա Ռանևսկայան նոր ռուսական սերիալի հերոսուհի կդառնա