Արգենտինայի նախագահը հյուրընկալել է The Rolling Stones-ի անդամներին և «սելֆի» արել նրանց հետ (լուսանկարներ)

09:04 • 16.02.16

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հանդիպել է բրիտանական լեգենդար The Rolling Stones խմբի անդամների հետ, ովքեր այժմ համերգներով գտնվում են հարավամերիկյան այդ երկրում, գրում է РИА Новости-ն:

 

Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ Միք Ջագերը, Քիթ Ռիչարդսը, Չարլի Ուոթսը և Ռոնի Վուդը ժամանել են Բուենոս Այրեսում գտնվող Մակրիի առանձնատուն։ Բացի նախագահից, ռոքերների հետ հանդիպել է նրա կինը` Խուլիանա Ավադան, և նրանց դուստրը` Անտոնիան:

 

Լրատվամիջոցներում տարածվել է հյուրերի և տանտերերի ընդհանուր լուսանկարը, որում նախագահի կինը ձեռքում բռնել է Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի վերնաշապիկը, որը, հավանաբար, նվեր է երաժիշտներին:

 

Ընդ որում՝ Մակրին և Խուլիանան չեն կարողացել զերծ մնալ խմբի առաջնորդ Ջագերի հետ «սելֆի» անելու գայթակղությունից:

The Rolling Stones with Mauricio MacriMick Jagger and Macri with his wifeThe Rolling Stones in concert

Արգենտինայի նախագահը հյուրընկալել է The Rolling Stones-ի անդամներին և «սելֆի» արել նրանց հետ (լուսանկարներ)