Թեյլոր Սվիֆթը «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Տարվա ալբոմի», Էդ Շիրանը՝ «Լավագույն երգի» համար (տեսանյութ)

09:42 • 16.02.16

Ամերիկյան երգչուհի Թեյլոր Սվիֆթը «Գրեմմի» մրցանակի է արժանացել «1989» ալբոմի համար, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով միջոցառման Twitter-ի էջը:

 

«Լավագույն երգի» համար «Գրեմմի» մրցանակի է արժանացել բրիտանացի երգիչ Էդ Շիրանը։

 

 

24-ամյա երգչին մրցանակը հանձնել է 25 անգամ «Գրեմմի» մրցանակի արժանացած երգիչ Սթիվի Ուանդերը։

 

Շիրանից բացի՝ այդ անվանակարգում ներկայացված են եղել Քենդրիկ Լամարը՝ «Alright» երգով, և Թեյլոր Սվիֆթը՝ «Blank Space» երգով։

 

Իր հերթին ռեփեր Քենդրիկ Լամարն արժանացել է չորս մրցանակի։ Լամարը ներկայացված է եղել 11 անվանակարգերում։ Նա հաղթել է լավագույն «ռեփ երաժշտության» և այդ ժանրում լավագույն կատարման համար, նա մրցանակ է ստացել նաև «These Walls» երգի համար, ինչպես նաև կիսել է մրցանակը Թեյլոր Սվիֆթի հետ «Bad Blood» երաժշտական տեսահոլովակի համար։

 

ԱՄՆ Սպիտակ տանը մեկնաբանել են միջոցառումը և աջակցություն են հայտնել անձամբ Քենդրիկ Լամարին և այն երաժիշտներին, ովքեր աշխատում են ավելի լավ աշխարհ ստեղծելու ուղղությամբ։