Թեյլոր Սվիֆթը Քանյե Ուեսթին է ակնարկել «Գրեմմի»-ում իր ելույթի ժամանակ

13:37 • 16.02.16

Երգչուհի Թեյլոր Սվիֆթը ռեփեր Քանյե Ուեսթին է ակնկարկել «Գրեմմի» մրցանակաբաշխության արարողության ժամանակ իր ելույթի ընթացքում, գրում է The Huffington Post-ը։

 

Երգչուհին մրցանակի է արժանացել «Տարվա ալբոմ» անվանակարգում։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իր Famous նոր երգում Ուեսթն ասում է, որ ինքն է Սվիֆթին հայտնի դարձրել։ Հաղորդվել է նաև, որ երգչուհին քննադատել է ռեփերին կնատյացության համար։

 

Իր ելույթի ընթացքում Սվիֆթը հայտարարել է, որ լինելով առաջին կինը, ով արդեն երկրորդ անգամ է մրցանակի արժանանում «Տարվա ալբոմ» անվանակարգում, ինքը ցանկանում է դիմել աղջիկներին։

 

«Ձեր ճանապարհին կլինեն մարդիկ, որոնք կփորձեն ջնջել ձեր հաջողությունը և իրենց վերագրել ձեր ձեռքբերումները կամ ձեր փառքը»,- ասել է նա։

 

Սվիֆթի խոսքով՝ եթե կենտրոնանալ աշխատանքի վրա և թույլ չտալ այդպիսի մարդկանց շեղել ճանապարհից, ապա նպատակին հասնելուց հետո «դուք ձեր շուրջը կնայեք և կհասկանաք, որ այնտեղ եք հայտնվել ձեր և նրանց շնորհիվ, ովքեր ձեզ սիրում են»: «Եվ դա կլինի աշխարհում ամենահիանալի զգացողությունը»,- հավելել է երգչուհին:

 

Սվիֆթը կոնկրետ անուններ չի նշել, բայց լրատվամիջոցներն անմիջապես սկսել են գրել, որ նա այդ թվում նաև Ուեսթին է նկատի ունեցել։

 

Թեյլոր Սվիֆթը Քանյե Ուեսթին է ակնարկել «Գրեմմի»-ում իր ելույթի ժամանակ