Քանյե Ուեսթի նոր ալբոմը 500 000 անօրինական ներբեռնում է ունեցել առաջին իսկ օրը
Քանյե Ուեսթի նոր The Life of Pablo («Պաբլոյի կյանքը») ալբոմը 500 000 անգամ ներբեռնել են թողարկման առաջին իսկ օրը:
Այդ ցուցանիշը կարող էր բավական լինել` ալբոմը «ոսկյա» ճանաչելու համար, եթե այդ ներբեռնումները լինեին iTunes-ից կամ պաշտոնական վաճառքից:
Ինչպես գրում է Business insider-ը` այդ ներբեռնումներն անօրինական են, քանի որ BitTorrent-ից են արված:
Ստացվում է, որ միակ կայքը, որտեղ կարելի է օրինական լսել Քանյեի նոր ալբոմը, Ջեյ Զիի Tidal-ն է, քանի որ Քնայեն նշել է, որ մտադիր չէ վաճառել այն որևէ կայքում:










