Առանց ձեռքերի ծնված պատանին հիանալիորեն դաշնամուր է նվագում (տեսանյութ)

23:16 • 17.02.16

Ռուսաստանի Կազան քաղաքում բնակվող 15-ամյա Ալեքսեյ Ռոմանովը դեռևս 2 տարի առաջ անգամ ծանոթ չէր երաժշտական  նոտաներին: 13 տարեկանում պատանին ինքնուրույն սկսել է  մեղեդիներ լսելով վերարտադրել դրանք դաշնամուրի օգնությամբ:


Ինչպես գրում է AdMe.ru-ն` տղայի համառությունն ու աշխատասիրությունը տվել է իր պտուղները: Նրան բացառության կարգով հնարավորություն էր ընձեռվել մասնակցել երաժշտական մրցույթի, որի ժամանակ նա ցնցել էր իր ելույթով: Դրանից հետո նրան անմիջապես հրավիրել էին սովորել երաժշտական դպրոցում:


Տղայի ջանքերն անգնահատելի են թվում` հաշվի առնելով, որ նա ծնվել է առանց ձեռքերի:


 

Առանց ձեռքերի ծնված պատանին հիանալիորեն դաշնամուր է նվագում (տեսանյութ)