Խվորոստովսկին սկսում է համերգային շրջագայություն Հյուսիսային Ամերիկայում

09:58 • 17.02.16

Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին սկսում է համերգային շրջագայություն Հյուսիսային Ամերիկայում, որտեղ 3 ելույթ կունենա էստոնացի դաշնակահար Իլյա Իվարիի հետ: Առաջին համերգը կանցկացվի չորեքշաբթի Նյու Յորքի «Կարնեգի հոլ» համերգասրահում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:


Փետրվարի 21-ին Խվորոստովսկին ելույթ կունենա Կանադայի Տորոնտո քաղաքում, իսկ ևս 5 օր անց` փետրվարի 26-ին, դուետը կհայտնվի Չիկագոյում:


«Ես կցանկանայի ասել, որ անհամբերությամբ սպասում եմ մեր հանդիպմանը ԱՄՆ-ում: Իմ առաջին ելույթը կկայանա հունվարի 17-ին Նյու Յորքում: Այնուհետև ես ելույթ կունենամ Չիկագոյում և Տորոնտոյում: Ես շատ եմ սպասում այդ պահին, եկեք, որպեսզի տեսնվեք իմ հետ: Ես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ աջակցության, բարի մտքերի և դրական զգացմունքների համար, ես դրանք զգում եմ, հավատացեք»,- ասել է երգիչն իր տեսաուղերձում և հայտնել, որ իրեն շատ ավելի լավ է զգում և սպասում է հանդիպմանը:


Հիշեցնենք, որ նախորդ տարի Խվորոստովսկու մոտ ախտորոշվել էր գլխուղեղի քաղցկեղ: Բուժման պատճառով երգիչը հետաձգել էր բոլոր ելույթները:
 

Խվորոստովսկին սկսում է համերգային շրջագայություն Հյուսիսային Ամերիկայում