Eagles of Death Metal-ը Փարիզում ահաբեկչությունից հետո առաջին անգամ մենահամերգով է հանդես եկել
Ամերիկյան Eagles of Death Metal ռոք խումբը հանդես է եկել Փարիզում «Բատակլան» թատրոնում հարձակումից փրկվածների առաջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած հարձակման հետևանքով մահացել է խմբի 90 երկրպագու, ովքեր եկել էին նրանց համերգին:
«Այսօր մենք լավ ժամանակ ենք անցկացնում: Եվ ոչ մեկ մեզ չի կանգնեցնի»,- հայտարարել է խմբի առաջատար Ջեսի Հյուզը: Խումբն առաջին անգամ է մենահամերգ տվել Փարիզում նոյեմբերի հարձակումներից հետո: Դեկտեմբերին խումբն արդեն հանդես է եկել Փարիզում U2-ի հետ համատեղ համերգում:
Նոյեմբերի 13-ին Փարիզում հարձակումների և պայթյունների շարք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել է 132 մարդ, ավելի քան 300-ը վիրավորվել է:
Ամենաշատը մարդիկ մահացել են հենց Eagles of Death Metal-ի համերգին:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:










