Ֆրանսուհին ձվի կեղևները վերածում է արվեստի ինքնատիպ նմուշների (լուսանկարներ)

11:44 • 17.02.16

Տաղանդաշատ ֆրանսուհի Էլիզաբեթ Քլայնը վստահ է, որ գեղեցիկ նախշերն ու ասեղնագործությունը կարող են կերպարանափոխել ոչ միայն սովորական կտորը, այլև` ձվի ճերմակ կեղևը:


Արդեն 10 տարուց ավելի է, ինչ ֆրանսուհին թել ու ասեղի միջոցով ստեղծում է արվեստի ինքնատիպ գործեր` ձվի կեղևներին պատկերելով ծաղիկներ, թռչուններ ու կենդանիներ:


Նրա աշխատանքներն առավել գնահատելի է դարձնում այն փաստը, որ ձվի կեղևն անչափ փխրուն նյութ է ու ցանկացած անզգույշ շարժումից կարող է կոտրվել կամ ճաքել:


Ստորև AdMe.Ru-ն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է Քլայնի աշխատանքներից մի քանի ուշագրավ նմուշ.

Художница создает произведения искусства из яичной скорлупы

 

Ֆրանսուհին ձվի կեղևները վերածում է արվեստի ինքնատիպ նմուշների (լուսանկարներ)