Փոլ Մաքքարթնիին թույլ չեն տվել մտնել Լոս Անջելեսում Grammy-ի երեկույթին
Աշխարհի ամենահայտնի երաժիշտներից մեկին` Փոլ Մաքքարթնիին Լոս Անջելեսում թույլ չեն տվել մասնակցել երեկույթի, որն անցկացվել է Grammy մրցանակաբաշխությունից հետո: Պատճառը եղել է այն, որ անվտանգության աշխատակիցները չեն ճանաչել 73-ամյա աստղին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Պատմության մասին հանրությանը հայտնի է դարձելTMZ առցանց պարբերականի լուսանկարչի շնորհիվ, ով նկարահանել է երաժիշտին և փորձել հարցեր տալ նրան:
Մաքքարթնին փորձել է մտնել «Արգայլ» գիշերային ակումբ, որտեղ ամերիկացի ռեփեր Tyga-ն երեկույթ է կազմակերպել արարողությունից հետո: Աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ նրան մտնել ներս, քանի որ չեն ճանաչել:
18 Grammy-ի արժանացած երգչի հետ միասին չեն թույլատրել մտնել նաև ավելի երիտասարդ ռոք-երաժիշտի` երգիչ Բեկային, ինչպես նաև Foo Fighters խմբի թմբկահար Թեյլոր Հոքինսին:










