Շոտլանդական բանկը Հարի Փոթերի մասին ֆիլմերի շնորհիվ մի քանի տարի հարկ չի վճարել
Շոտլանդիայի թագավորական բանկը (Royal Bank of Scotland) մի քանի տարի շարունակ խուսափել է հարկերի վճարումից` երիտասարդ հրաշագործ Հարի Փոթերի մասին ֆիլմերում ներդրումներ անելու շնորհիվ:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, հեղինակավոր Bloomberg հանդեսի տվյալներով, պետբյուջեն նման խորամանկ քայլի հետևանքով կրել է 1.45 մլրդ դոլարի վնաս:
Հայտնի է, որ 1997-2008թթ. ընթացքում RBS-ն հարկային առավելություններ է ստացել` գնելով Հարի Փոթերի մասին ֆիլմերն ու դրանք վարձույթով տալով համապատասխան դիստրիբյուտորներին: Նշվում է, որ վերջինները ֆիքսված տարեկան գումար էին վճարում բանկին` նույնիսկ ֆիլմի տապալման դեպքում:
Փաստաբան Ջոլին Մոեմը նշել է, որ RBS-ը, փաստացի, արհեստական գործարքներ է կնքել` բացառապես նպատակ ունենալով խուսափել հարկերի վճարումից: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ որ բանկը գործարքները կնքել է օրենքի շրջանակներում:










