«Օսկարի» արձանիկը նորացված դիզայն է ստանալու

00:29 • 18.02.16

Այս տարի «Օսկարի» արձանիկը կպատրաստեն բրոնզե համաձուլվածքից և ոչ թե անագե, ինչպես նախկինում էր արվում: Բացի այդ արձանիկն առավել նուրբ գծեր կունենա:

 

Ինչպես գրում է Rbc.ru-ն` այս տարվա «Օսկարի» դիզայնն ավելի շատ կհիշեցնի 1929-ին Ջորջ Սթենլիի պատրաստած օրիգինալ արձանիկի դիզայնը:


1982-ին մրցանակաբաշխության կազմակերպիչները որոշել են արձանիկի պատրաստումը նոր ընկերության վստահել, որն էլ դարձավ Նյու Յորքում գործող Polich Tallix Fine Art Foundry-ն:


Այժմ «Օսկարի» արձանիկը, ինչպես և 1929-ին կպատրաստվի բրոնզից` պատված 24 կարատանոց ոսկով: Միևնույն ժամանակ արձանիկի քաշն ու բարձրությունն անփոփոխ են մնում` 3.6 կգ և 34.29 սմ:

 

«Օսկարի» արձանիկը նորացված դիզայն է ստանալու