Ջուլիանա Մուրը կարող է մարմնավորել «Քինգսմեն-2» ֆիլմի չարագործ հերոսուհուն
«Օսկար» մրցանակի դափնեկիր, ամերիկուհի դերասանուհի Ջուլիանա Մուրը կարող է մարմնավորել չարագործ հերոսուհուն «Քինգսմեն. Գաղտի ծառայություն» լրտեսական մարտաֆիլմի նոր մասում:
Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը` նշելով, որ դերասանուհու հետ բանակցություններ են տարվում:
Fox կինոստուդիայի առաջին ֆիլմում նկարահանվել են Թերոն Էջերթոնը, Քոլին Ֆերտը, Սամուել Լ. Ջեքսոնը, Մարկ Սթրոնգը:
Ֆիլմի շարունակությունը նույնպես կնկարահանի ռեժիսոր Մեթյու Վոնը: Ֆիլմում կրկին կխաղա Էջերթոնը: Ֆիլմի գործողություններն այս անգամ տեղի կունենան ԱՄՆ-ում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Շարլիզ Թերոնը կարող է հայտնվել «Ֆորսաժ» ֆիլմաշարի հաջորդ մասերում:










