Johnson & Johnson-ը $72 մլն կվճարի իր արտադրանքից մահացած ամերիկուհու ընտանիքին
ԱՄՆ-ի Միսուրի նահանգում դատարանը Johnson & Johnson կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերությանը պարտավորեցրել է խոշոր փոխհատուցում վճարել իր արտադրանքից մահացածի ընտանիքին:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Ժակլին Ֆոքս անունով ամերիկուհին մահացել էր այս ընկերության արտադրանքի հետևանքով առաջացած ձվարանների քաղցկեղից անցած տարի 62 տարեկան հասակում:
Այժմ Ֆոքսի ընտանիքը $72 մլն-ի փոխհատուցում կստանա: Նա 35 տարի շարունակ օգտագործել էր այդ ընկերության արտադրանքը, այդ թվում՝ ինտիմ հիգիենայի պարագաները:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Johnson & Johnson-ի դեմ մի քանի հարյուր նման հայցեր կան:










