Ֆրանսիական հեղինակավոր «Սեզար» կինոմրցանակին է արժանացել «Ֆաթիմա» ֆիլմը (լուսանկարներ)

09:52 • 27.02.16

Ռեժիսոր Ֆիլիպ Ֆոկոնի «Ֆաթիմա» ֆիլմը, որը պատմում է Մաղրիբի երկրների բնակիչների մասին, լավագույնն է ճանաչվել ֆրանսիական հեղինակավոր «Սեզար» կինոմրցանակի հանձնման արարողության ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն:

 

Ռեժիսոր Առնո Դեպլեշենը, ով նկարահանել է «Իմ պատանեկության 3 հիշողությունները» ֆիլմը, դարձել է լավագույն ռեժիսոր:


Լավագույն արտասահմանյան ֆիլմ է ժյուրին ընտրել «Բըրդման» ֆիլմը, որը նկարահանել է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն:

 

Ինչպես և ենթադրում էին կինոքննադատները՝ լավագույն դերասանուհի է ճանաչվել Կատրին Ֆրոն, ով նկարահանվել է Քսավյե Ջանոլիի «Մարգարիտ» ֆիլմում:

 

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Սիդսե Բաբեթ Քնուդսենը` Քրիստիան Վենսանի ֆիլմում կատարած դերի համար:

 

Լավագույն դերասան մրցանակին է արժանացել Վենսան Լինդոնը` Ստեֆան Բրիզեի «Շուկայի օրենքը» ֆիլմում կատարած դերի համար:

 

«Պատվավոր Սեզար» անվանակարգում մրցանակն արդեն 2-րդ անգամ բաժին է հասել 71-ամյա դերասան Մայքլ Դուգլասին։

 

Actor Michael Douglas poses with his Honour Cesar award during The Cesar Film Awards 2016 at Theatre du Chatelet on February 26, 2016 in Paris, France.<a gi-track='captionPersonalityLinkClicked'  data-cke-saved-href=/galleries/search?phrase=Melanie+Laurent&family=editorial&specificpeople=2721978 href=/galleries/search?phrase=Melanie+Laurent&family=editorial&specificpeople=2721978 ng-click='$event.stopPropagation()'>Melanie Laurent</a> and Cyril Dion pose with their award of the best documentary for 'Demain' during The Cesar Film Award 2016 at Theatre du Chatelet on February 26, 2016 in Paris, France.<a gi-track='captionPersonalityLinkClicked'  data-cke-saved-href=/galleries/search?phrase=Arnaud+Desplechin&family=editorial&specificpeople=2517702 href=/galleries/search?phrase=Arnaud+Desplechin&family=editorial&specificpeople=2517702 ng-click='$event.stopPropagation()'>Arnaud Desplechin</a> poses with his award of Best Drirector for the movie 'Trois souvenirs de ma jeunesse' during The Cesar Film Awards 2016 at Theatre du Chatelet on February 26, 2016 in Paris, France.Deniz Gamze Erguven poses with her award of Best First Feature Film for the movie 'Mustang' during The Cesar Film Awards 2016 at Theatre du Chatelet on February 26, 2016 in Paris, France.