Ջոն Լենոնի այրին հոսպիտալացվել է՝ ուժեղ մրսածության պատճառով

09:36 • 27.02.16

Լեգենդար The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնի այրին` Յոկո Օնոն, հոսպիտալացվել է Նյու Յորքում՝ ուժեղ մրսածության պատճառով, այլ ոչ թե ուղեղի կաթվածի, հայտնել է նրա ներկայացուցիչ Էլիոթ Մինթցը:


«Որքանով ես գիտեմ՝ նրա մոտ ուժեղ մրսածության ախտանշաններ են: Նրա բժիշկը ճիշտ է համարել այն, որ նա մնա հիվանդանոցում` բուժզննման համար: Ինձ բացատրել են, որ ուղեղի կաթված չի եղել, և կյանքին սպառնացող ոչ մի հանգամանք չկա»,- նշել է նա։

 

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Յոկո Օնոյի մոտ ուղեղի կաթված է, և նա անգիտակից վիճակում հոսպիտալացվել է Նյու Յորքում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ջոն Լենոնի այրին հոսպիտալացվել է՝ ուժեղ մրսածության պատճառով