4 հայ` մոլորակի միլիարդատերերի ցանկում. Forbes (լուսանկարներ)

21:37 • 01.03.16

Forbes-ը հրապարակել է 2016թ մոլորակի  միլիարդատերերի ցանկը, որում ընդգրկված են 4 հայ գործարարներ։ 

Սերգեյ Գալիցկի  (Հարությունյան) – $5.7 միլիարդ 


Հայ միլիարդատերերից ամենաբարձր վարկանիշն ունի Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): Միլիարդատերը  5,7 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 219-րդ տեղը: Գալիցկին հանդիսանում է նաև «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատերը:
 

 

Սամվել Կարապետյան – $3.1 միլիարդ

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը գտնվում է վարկանիշային աղյուսակի 549-րդ տեղում՝ 3,1 մլրդ կարողությամբ։ 
 

 

Էդուարդո Էռնեկյան – $2.2 միլիարդ

2.2 միլիարդ դոլար կարողությամբ 810-րդ հորիզոնականում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը:

 

Դանիլ Խաչատուրով – $1.4 միլիարդ 

Դանիլ Խաչատուրովը` 1.4 մլրդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է 1275-րդ հորիզոնականը: Խաչատուրովը «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ղեկավարն է: 


Forbes-ի գնահատմամբ՝ աշխարհի ամենահարուստ մարդ է ճանաչվել Microsoft-ի հիմնադիր  Բիլ Գեյթսը, ում կարողությունը գնահատվում է 75 միլիարդ դոլար:

67 միլիարդ դոլարով երկրորդ տեղում է է Zara ընկերության հիմնադիր Ամանսիո Օրտեգան, իսկ երրորդն է ներդրող և ֆինանսիստ Ուորեն Բաֆեթը` 60.8 միլիարդ դոլար կարողությամբ: