Կորեացի դիզայները ստեղծել է բազկաթոռ, որի հետ կարելի է գրկախառնվել (լուսանկարներ)
Շատ հաճախ մարդիկ ինչ-որ մեկին գրկելու, ջերմություն զգալու կարիք են ունենում, սակայն միայնակ լինելու պատճառով չեն կարողանում դա անել: Հատուկ այս դեպքերի համար կորեացի դիզայները ստեղծել է ինքնատիպ բազկաթոռ, որի հետ կարելի է գրկախառնվել։
Թեպետ այս բազկաթոռը չի կարող փոխարինել մարդկային շփումը, այնուհանդերձ` այն կօգնի միայնության զգացողության հաղթահարման հարցում:














