Աստվածային է, շքեղ և կույս. ԱՄՆ-ում հայրը ամսագրում հայտարարություն է տվել դստեր համար զուգընկեր գտնելու նպատակով (լուսանկար)

21:54 • 08.03.16

ԱՄՆ-ում հայրը Christianity Today ամսագրում հայտարարություն է տպագրել սեփական դստեր համար զուգընկեր փնտրելու նպատակով, գրում է thedailybeast.com:

«Աստվածային է, շքեղ և կույս: 26 տարեկան է` կրթված, հումորով: Տիրապետում է երկու լեզուների»,- ասված է հայտարարության մեջ, որտեղ նաև նշված է էլեկտրոնային հասցե և աղջկա բլոգի հասցեն՝ հետադարձ կապի համար:

 


Աղջիկը անտեղյակ է եղել այս ամենից և իմացել է կատարվածի մասին միայն մեկնաբանություններից: Տեղեկանալով հոր արաքի մասին՝ աղջիկը չի բարկացել, այլ կատարել է հետևյալ գրառումը.  «Օ, աստված իմ, նա փչացած է. հահահա»։

Ամսագիրը, որտեղ տեղադրվել էր հայտարարությունը, այն ջնջել է և ներողություն հայցել՝ օգտատերերի բարձրացրած աղմուկից հետո: