ԱՄՆ-ում 78-ամյա միանձնուհին գողություն է կատարել խանութում
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Բերվիկ քաղաքում գտնվող Surplus Outlet սուպերմարկետի աշխատակիցները 78-ամյա միանձնուհի Ագնես Պենինոյին բռնացրել են սուրճի տուփերի և զուգարանի պարագաների գողության պահին:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով WNEP-TV-ին, ամերիկուհին, ում տեսագրել է վերահսկողության տեսախցիկը, 23 դոլար արժողությամբ իրեր է փորձել գողանալ: Ամերիկուհուն գտել են նրա մեքենայի համարանիշի միջոցով, որը կայանված է եղել խանութի կայանատեղիում:
Տեղի ոստիկանությունը հարցաքննել է Պենինոյին և համոզվել է, որ նրա գիտակցությունը տեղն է: Ամերիկուհին ստիպված կլինի դրամական տուգանք վճարել:










