Ջորջ և Ամալ Քլունիները հիմնել են վիճակախաղ, որից ստացված միջոցները կհատկացվեն Հիլարի Քլինթոնի քարոզարշավին
Ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունին և նրա կինը` Ամալը, թողարկել են առցանց վիճակախաղ, որի հաղթողը կարող է ապրիլին այցելել Լոս Անջելեսում գտնվող իրենց տուն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Վիճակախաղին մասնակցելու համար բավական է միայն գրանցվել, սակայն ամուսինները, այնուամենայնիվ, խնդրում են վճարել թեկուզ նվազագույն 5 դոլար: Բանն այն է, որ ակցիան անցկացվում է ի պաշտպանություն Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի, ում ընտրական հիմնադրամն էլ կստանա բոլոր միջոցները:
«Ամալը և ես հավաքվելու ենք Հիլարիի հետ ապրիլի 16-ին Լոս Անջելեսում մեր տանը, և մենք մեծ պատիվ կհամարենք տեսնել ձեզ այնտեղ»,- ասել է Քլունին` գովազդելով վիճակախաղը։
Դերասանը կատակել է, որ լավ նորությունն այն է, որ ինքը չի կերակուր պատրաստելու:
Քլինթոնի հիմնադրամին վիճակախաղի մասնակիցները կարող են խելամիտ գումար ուղարկել` նվազագույն 5-10 դոլարից մինչև առավելագույն 2.700 դոլար: Հաղթողը կարող է ոչ միայն լինել ամուսինների տանը, շփվել նրանց հետ, այլև հանդիպել ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլիթոնին:










