35 երեխա ունեցող պակիստանցին մտադիր է նրանց թիվը հասցնել 100-ի` դրախտ ընկնելու համար (տեսանյութ)

00:47 • 30.03.16

Պակիստանցի բժիշկ Ջեն Մուհամեդը նպատակ է դրել 100 ժառանգ ունենալ, մի ձեռքբերում, որը, ըստ նրա, իրեն տեղ  կապահովի դրախտում:

 

Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, 43-ամյա տղամարդն արդեն 35 երեխա ունի 3 կանանցից և այժմ պատրաստ է 4-ին կնության առնել:


Պակիստանցու խոսքով` մարգարեն ասել է, որ Իսլամի հետևորդների թվաքանակն ավելացնողները երբեք դժոխք չեն գնա: Հենց այդ նպատակով էլ պակիստանցին մտադրվել է իր երեխաների թիվը հասցնել 100-ի:


Մուհամեդը 14 որդի 21 դուստր ունի: Աղջիկներից երկուսը` երկու կանանցից,  ծնվել են շաբաթներ առաջ:


Մուհամեդի 39 հոգանոց ընտանիքն ապրում է միևնույն հարկի տակ` 12 սենյականոց տանը, որը 4000 քառ. մետր տարածք է զբաղեցնում:  Բժշկի ամսական աշխատավարձը  կազմում է 100 000 ռուփի ($955), որը բավարարում է իր երեխաներին ամեն ինչով ապահովելու համար:


Նա նաև խոստովանել է, որ չի կարողանում հիշել իր բոլոր երեխաների անունները, բայց երջանիկ է երեխաներով լի տուն ունենալու համար: 


 

 
Resident of Quetta, Jan Mohammad, has fathered 33 children fro...

Resident of Quetta, Jan Mohammad, has fathered 33 children from three wives

Опубликовано dawn.com 7 марта 2016 г.