Սոֆյա Կոպպոլան կնկարահանի Քլինթ Իսթվուդի մասնակցությամբ The Beguiled ֆիլմի ռիմեյքը
Սոֆյա Կոպպոլան կդառնա The Beguiled ֆիլմի նոր տարբերակի սցենարիստն ու ռեժիսորը: Համանուն դրամայում 1971-ին գլխավոր դերը մարմնավորել է Քլինթ Իսթվուդը:
Ինչպես գրում է Variety-ն` ենթադրվում է, որ նոր ֆիլմում կնկարահանվեն Նիկոլ Քիդմանը, Քիրստեն Դանստը և Էլ Ֆանինգը:
«Խաբվածը» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակներում: Հյուսիսային բանակի վիրավոր զինվորը թաքնվում է աղջիկների դպրոց-ինտերնատում:










