Առաջնեկը սովորաբար ծնողների ամենասիրելի երեխան է. հետազոտություն
Ըստ Կալիֆորնիայի համալսարանի` Մարդկային զարգացման և ընտանիքների ուսումնասիրության պրոֆեսոր Քեթրին Կոնգերի հետազոտության՝ ծնողների մեծ մասը առավել շատ սիրում և ուշադրության են արժանացնում իրենց առաջին երեխային, գրում է independent.co.uk-ը:
Հետազոտության շրջանակներում իրականացված հարցմանը մասնակցել է 768 ծնող: Մայրերի 70 տոկոսը, իսկ հայրերի 74 տոկոսը, ընդունել են, որ ունեն նախընտրած երեխա: Ուսումնասիրվել է 384 ընտանիք, որտեղ ապրում են երկու ծնող և երկու երեխա, որոնց տարիքային տարբերությունը 4 տարի է:
Ծնողները կոնկրետ չեն նշել թե որ երեխային են առավել շատ սիրում, սակայն ասել են, որ ունեն նախընտրած երեխա:
Երեխաներից տարիքով փոքրերն էլ ասել են, որ առաջին ծնված երեխաները առավել մեծ ուշադրության են արժանանում:









