«Խելացի» շապիկն օգնում է օտար լեզվի չտիրապետող զբոսաշրջիկներին (լուսանկարներ)

09:05 • 20.04.16

Շատ հաճախ օտար երկրներ մեկնողները բախվում են լեզվի իմացության խնդրին, որը թույլ չի տալիս նորմալ բացատրվել տեղացիների հետ։ Սակայն նորաստեղծ Iconspeak շապիկը հեշտությամբ լուծում է օտար լեզուների չտիրապետող զբոսաշրջիկների համար առաջացող խնդիրները։


Ինչպես նշում է Oddity Central-ը, շապիկի վրա հերթականությամբ պատկերված են պատկերագրեր, որոնց մատով ցույց տալու դեպքում դիմացինը կհասկանա, թե ինչ է տվյալ մարդն ուզում ասել կամ հարցնել:


«Օրինակ, եթե Դուք ծարավ եք, կարող եք մատը դնել ծորակի պատկերի վրա, և դիմացինի համար պարզ կլինի Ձեր միտքը»,-նշել է Ջորջ Հորնը, ով վերնաշապիկը ստեղծել է ընկերոջ` Ֆլորիան Նասթի հետ:


Նրանք պատմել են, որ Ասիայով ճամփորդելու ժամանակ իրենք մշտապես բախվել են այդ խնդրին, ուստի՝ այդ պատճառով որոշել են նման օգնող միջոց ստեղծել:

iconspeak-t-shirt2

iconspeak-t-shirt3