Chanel-ը հերքել է Կառլ Լագերֆելդի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը
Chanel ֆրանսիական նորաձևության տունը հերքել է գլխավոր կրեատիվ դիզայներ Կառլ Լագերֆելդի առաջիկա հրաժարականի մասին լուրը:
Euromag-ի փոխանցմամբ` Vogue ամսագիրը, մեջբերելով ընկերության մամուլի քարտուղարին, գրել է, որ Լագերֆելդի մոտալուտ հրաժարականի մասին հայտարարություններն անհիմն են:
«Լուրերն այն մասին, որ Chanel Cruise 2016/17 հավաքածուն, որը մայիսի 3-ին կցուցադրվի Կուբայում, կլինի Կառլ Լագերֆելդի վերջին հավաքածուն, իրականությանը չի համապատասխանում», - ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:









