Սերգեյ Լավրովն այցելեց Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ (տեսանյութ)
Երեկվանից պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր վաղ առավոտյան հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ապա ՌԴ արտգործնախարարը, կրկին ՀՀ արտգործնախարարի ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:















