«Ժողովուրդ». ՀՀ-ում կանայք հիմնականում չեն ստանում նույն մասնագիտական հնարավորությունները, ինչ տղամարդիկ

08:50 • 23.04.16


«Հայաստանի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի  զեկույցի համաձայն՝ ՀՀ-ում կանայք հիմնականում չեն ստանում նույն մասնագիտական հնարավորությունները, ինչ տղամարդիկ։  «Խտրականությունը բավականին լայնատարած է, և իշխանությունները միջոցներ չեն ձեռնարկել իրավիճակը մեղմացնելու ուղղությամբ։ Երիտասարդ և գրավիչ կանանց հրավիրող թափուր աշխատատեղերի   հայտարարությունները նույնպես բավականին   արդիական են։ 40-ից բարձր գործազուրկ կանայք ունեն շատ քիչ հնարավորություն իրենց կրթությանը և հմտությունների համապատասխան    աշխատանք    գտնելու հարցում»,– նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։