Մեր պարտքն է չլռել. Քլոե Քարդաշյանը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

22:55 • 24.04.16

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույր Քլոե Քարդաշյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:  

«Անցյալ տարի Քիմը, Քանյեն, իմ զարմուհիները և ես հնարավորություն ունեցանք այցելել Հայաստան առաջին անգամ, որը շրջադարձային էր: Հիշողություններ, որոնք ես ընդմիշտ կպահեմ: 1.5 միլիոն կորած հոգիներ: Արյունը չի ստում: 

Այսօր ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը։ Տեղեկացվածությունը ուժ է: Եթե մենք ավելին իմանանք, մենք ավելի լավ կգործենք: Ցեղասպանությունները ու բնաջնջումները ողորմելի արարքներ են:

Պատմության մասին մարդկանց կրթելը մեր պարտքն է, ինչպես նաև մեր պարտքն է չլռել, երբ մարդիկ անցնում են տառապանքի և ծաղրի միջով: Լռությունը օգնում է տանջողին ոչ թե տանջվողին: Ես հպարտ եմ, որ հայ եմ և երբեք չեմ հավատա, որ իմ նախնիների պատմությունները ուռճացված են: Այսօր եկեք հարգենք բոլոր նրանց հավիտենական հիշողությունը, ովքեր զոհ գնացին այդ  անժխտելի ատելության արարքին»,-գրառման մեջ նշել է Քլոեն: