Երգչուհի Ժասմինը երրորդ երեխային է լույս աշխարհ բերել

21:13 • 25.04.16

Ռուսաստանցի երգչուհի Ժասմինն ուրախացրել է իր երկրպագուներին` Instagram-ի իր էջում տեղեկացնելով իր երրորդ զավակի լույս աշխարհ գալու մասին:

Ինչպես հայտնում է vesti.ru-ն` 38-ամյա Ժասմինը որդի է ունեցել, որին անվանել են Միրոն` հորական պապիկի պատվին:

«Առջևում մեզ այնքան նոր ու հետաքրքիր բացահայտումներ են սպասվում: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ այս ընթացքում: Մեզ մոտ ամեն ինչ լավ է, հիանալի է», - սոցցանցում գրառել է երգչուհին:
 

 

Երգչուհի Ժասմինը երրորդ երեխային է լույս աշխարհ բերել