Բարսելոնայում կինը հետ է վերադարձրել պայուսակը, որի մեջ եղել է 8000 եվրո

08:30 • 26.04.16

Բարսելոնայում մի կին գնացքում պայուսակ է գտել, որի մեջ եղել է 8000 եվրո։ Կինն այն հանձնել է տրասնպորտի ոստիկանությանը, գրում է upi.com-ը:

 

Պարբերականի փոխանցմամբ՝ ոստիկանությունը քիչ անց ստացել է նաև ահազանգ, որ մի կին, ով տվյալ պահին գտնվել է Բարսելոնայի «ԷլՊրատ» օդանավակայանում, կորցրել է պայուսակը։

 

Ոստիկանությունն անմիջապես գտել է կնոջը և վերադարձրել պայուսակն ու գումարը։

Բարսելոնայում կինը հետ է վերադարձրել պայուսակը, որի մեջ եղել է 8000 եվրո