Շոտլանդական թղթադրամների վրա առաջին անգամ կնոջ պատկեր կհայտնվի

22:23 • 27.04.16

Շոտլանդ գրող Նեն Շեփերդը, ով «Կենդանի լեռը» վեպի հեղինակն է, կհայտնվի 5 ֆունտ ստերլինգ արժողությամբ  նոր շոտլանդական թղթադրամի վրա:

 

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, Շեփերդին թղթադրամի վրա պատկերելու համար ընտրել է Շոտլանդիայի Թագավորական բանկը: 10 ֆունտ ստերլինգ արժողությամբ թղթադրամի վրա պատկերվող հայտնի անձին ընտրել են ազգային քվեարկությամբ: Շոտլանդացիներն ընտրել են  գիտության առաջխաղացման նվիրյալ Մերի Սոմերվիլին:


Բանկի ներկայացուցիչը նշել է, որ մինչ այդ բանկի թողարկած  թղթադրամների վրա որևէ կին չի հայտնվել: Բացի Շեփերդի պատկերից 5 ֆունտ արժողությամբ թղթադրամի վրա կներառվի նաև մի հատված «Կենդանի լեռը» վեպից:


Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2017-ին:

 

Շոտլանդական թղթադրամների վրա առաջին անգամ կնոջ պատկեր կհայտնվի