«Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները մոտեցել են «Լուդինգ» ընկերության համահիմնադիր Արթուր Վարժապետյանին և տարել ոստիկանական բաժանմունք
«Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները մոտեցել են «Լուդինգ» ընկերության համահիմնադիր Արթուր Վարժապետյանին և տարել ոստիկանական բաժանմունք, գրել է 24News-ը։ Լրատվամիջոցի տեղեկություններով` Վարժապետյանը Երևան է եկել մոր հուղարկավորությանը մասնակցելու համար:
ՆԳՆ-ից ԶԼՄ-ներին հայտնել են, որ նա ստուգողական գործողությունների շրջանակում հրավիրվել է ոստիկանություն, ապա ազատ է արձակվել:
«Լուդինգ» ընկերությունը համարվում է ալկոհոլի ներկրման ոլորտում Ռուսաստանի խոշորագույն ընկերությունը, նրա հիմնադիրները մեկ անգամ չէ, որ Forbes-ի ցանկում են հայտնվել:










