«Բարսելոնան» և «Ռեալը» փորձել են ձեռք բերել «Ոսկե գնդակի» դափնեկիր Հարի Քեյնին

21:27 • 28.10.26

Կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը» փորձել են ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող, 2026 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Հարի Քեյնին։

Ինչպես հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իսպանական գրանդները իսկապես կապ են հաստատել անգլիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։

«Սա կարող է ձեզ զարմացնել, բայց երաշխավորում եմ, որ անցած ամռանը՝ նախամրցաշրջանային պատրաստության առաջին հատվածում, Իսպանիայի թոփ ակումբները՝ «Բարսելոնան» և «Ռեալը», կապ են հաստատել Քեյնի հետ։ Պատասխանը միշտ նույնն է եղել. «Շնորհակալություն, բայց մենք կենտրոնացած ենք «Բավարիայի» հետ մեր պայմանագրի վրա»։ Ոչ մի բանակցություն չի եղել, քանի որ Քեյնը որոշել է հավատարիմ մնալ մյունխենյան ակումբին»,- ասել է Ռոմանոն իր YouTube-յան ալիքում։

Հիշեցնենք, որ Հարի Քեյնը 21-րդ դարում Բունդեսլիգան ներկայացնող առաջին ֆուտբոլիստն է, որն արժանացել է «Ոսկե գնդակին»։ Գերմանիայի առաջնությունից վերջին խաղացողը, ում դա հաջողվել էր, Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Մաթիաս Զամերն էր՝ 1996 թվականին։

Անգլիացի հարձակվողը նաև դարձել է «Բավարիայի» պատմության մեջ հեղինակավոր այս մրցանակին արժանացած չորրորդ ֆուտբոլիստը՝ Գերդ Մյուլերից (1970), Ֆրանց Բեկենբաուերից (1972, 1976) և Կառլ-Հայնց Ռումենիգեից (1980, 1981) հետո։ Ընդ որում, Քեյնն առաջին ոչ գերմանացի խաղացողն է, որը «Ոսկե գնդակը» նվաճել է որպես մյունխենյան ակումբի ֆուտբոլիստ։

Աղբյուրը`ArmSport.am