Իրանը միջնորդների հետ քննարկում է Հորմուզի նեղուցի բացման ծրագրի ժամկետների կրճատումը. Արաղչի
Իրանը միջնորդների հետ քննարկում է Հորմուզի նեղուցի բացման ծրագրի ժամկետների կրճատումը, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մեր խիզախ զինուժը լիովին պատրաստ է պաշտպանել հայրենիքը, բայց Իրանը շարունակում է հաջողության հնարավորություն տալ դիվանագիտությանը։ Մենք նախկինի պես սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ՝ ուսումնասիրելու այնպիսի գաղափարներ, որոնք կարող են թույլ տալ մեր յոթօրյա ծրագիրը կյանքի կոչել մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում»,-գրել է Արաղչին։














