Վաղարշապատի համայնքային ոստիկանները կանխել են խողովակների գողությունը (տեսանյութ)

09:25 • 29.10.26

Հոկտեմբերի 23-ին ստացած օպերատիվ տեղեկությանն արագ արձագանքելու շնորհիվ Վաղարշապատի համայնքային ոստիկանները կանխեցին գողությունը։
 
Ժամը 17․15-ին՝ խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին, Թաիրովի Չարենցի փողոցին կից դաշտամիջյան հատվածում համայնքային ոստիկանները ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդուն, զոդման աշխատանք կատարողին և բեռնատարի վարորդին։
 
Պարզվեց, որ մոտ մեկուկես միլիոն դրամ արժողությամբ խողովակների գողությունը կազմակերպել և մյուս երկուսի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել հենց 45-ամյա տղամարդը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են։