Հոլանդական կղզում խորտակված նավից 400-ամյա զգեստ են հայտնաբերել

00:14 • 27.04.16

Ջրասուզորդները շրջազգեստ են հայտնաբերել, որն անհետացել էր 1642-ին, երբ բրիտանական թագավորական նավատորմի մի մասը Դուվրից Նիդերլանդներ մեկնելու ճանապարհին  խորտակվել էր վատ եղանակային պայմանների պատճառով:

Euromag-ի հաղորդմամբ` 400-ամյա մետաքսե զգեստը նոր լույս է սփռում անգլիական քաղաքացիական պատերազմի  ժամանակ անգլիական թագավորական զարդերի գրավադրման գաղտնի առաքելության վրա: Զգեստը հայտնաբերվել էր դեռ 2 տարի առաջ հոլանդական կղզու մոտակայքում, սակայն դրա գոյության մասին հայտնի է դարձել, երբ ուսումնասիրությունները  պարզել են զգեստի ծագումը:

Զգեստը պատկանել է Ռոքսբուրգի կոմսուհի Ժան Քերին, ով թագուհի Հերինետ Մարիայի սպասուհին է եղել: Զգեստը և 12 խորտակված նավերից հայտնաբերված այլ առարկաներ կցուցադրվեն Հոլանդիայի Թեքսել կղզու ծովային թանգարանում մինչև մայիսի 16-ը:


 

Հոլանդական կղզում խորտակված նավից 400-ամյա զգեստ են հայտնաբերել